Եկատերինբուրգի միջազգային «Կոլցովո» օդանավակայանում ՀՀ-ից ժամանողների հանդեպ հսկողությունը խստացվել է: Պատճառը ՀՀ-ում հայտնաբերված սիբիրախտի օջախներն են, որտեղից վարակվածներից մեկը հայտնաբերվել է ՌԴ տարածքում
Ռոսպոտրեբնադզորի տվայլների համաձայն, ՌԴ Սվերդլովսկի շրջանում սիբիրախտի 2 օջախ է գրանցվել՝ հիվանդների ընդհանուր թիվը հասնում է 13-ի: Նրանք ՀՀ Մարտունու շրջանի Գետահովիտ և Արմավիրի շրջանի Գետաշեն գյուղերի բնակիչներ են: Այդ մասին հայտնել է Սվերդլովսկի շրջանի Անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության վարչության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ բժիշկների հսկողության տակ 60 անձ է գտնվում:
«Վերոնշյալ օջախներից սիբիրախտով վարակված հիվանդներից մեկը հայտնաբերվել է ՌԴ տարածքում: Ըստ հիվանդի, նա մասնակցել է Գետաշեն գյուղում մասնավոր անձից ձեռք բերված մսի տեսակավորմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:






