AM
2 October 2019 - 07:06 AMT

Իջևանի անտառում ապօրինի ծառեր են հատվել

Իջևանի անտառտնտեսությունում ապօրինի հատված ծառերի կոճղեր են հայտնաբերվել:

Կոճղերը հայտնաբերել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 6-րդ պահաբաժնի «Աղջկա բերդ» տանող ճանապարհին:

Անհայտ անձն ապօրինի հատել է 2 հաճարենի, 6 բոխի, 2 կաղնի: Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 496.500 ՀՀ դրամ։

Նախապատրաստվող նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։