AM
2 October 2019 - 11:56 AMT

Միխայիլ Գալուստյանը տեղափոխվել է ՍՏՍ հեռուստաալիք

Հայտնի հայազգի շոումեն Միխայիլ Գալուստյանը բացառիկ պայմանագիր է ստորագրել ՍՏՍ հեռուստաալիքի հետ: Այդ մասին հայտնել է «ՍՏՍ մեդիայի» ներկայացուցիչը:

Գալուստյանը Սերգեյ Սվետլակովի հետ կվարի «Ռուսները չեն ծիծաղում» շոուն, որը կհեռարձակվի ամեն շաբաթ: Շոուի նկարագրության մեջ նշվում է, որ այն նույն ստուդիայում կհավաքի Ռուսաստանի ամենակատակասեր և լուրջ մարդկանց: Առաջին թողարկումը եթեր դուրս կգա նոյեմբերին, գրում է «Վեդոմոստին»:

Սվետլակովն ու Գալուստյանը Comedy Club-ի նախկին անդամներ են, միասին նկարահանվել են «Մեր Russia-ն» նախագծում, որը թողարկվում էր ՏՆՏ ալիքով: Այդ հեռուստաալիքը մրցակից «ՍՏՍ մեդիայի» հետ «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի մաս է կազմում:

Գալուստյանը հայտնի է դարձել դեռևս ՈւՀԱ թիմում խաղալու ժամանակ: Նա նաև նկարահանվել է գրեթե 20 ֆիլմում: