AM
7 August 2002 - 13:53 AMT

ՂՐԻՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԻ ՊԱՅԹՅՈՒՆԸ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՆՈՒՅԹ Է ԿՐՈՒՄ

Հուլիսի վերջում Ղրիմի հայկական Սուրբ խաչ վանքում տեղի ունեցած պայթյունի «հեղինակը» տեղի պահակն էր: Ռուսաստանի ԶԼՄ-ների համաձայն, քննության արդյունքում ձերբակալվել է 65-ամյա պահակը, որը կասկածվում է վանքում ինքնաշեն պայթուցիչ սարք տեղադրելու մեջ: Նա իր գործողությունները պատճառաբանում է մյուս պահակից վրեժ լուծելու մտադրությամբ: Մինչդեռ տեղի իշխանությունները միջադեպին էթնիկական կամ կրոնական բնույթ են վերագրում: Նշենք, որ Սուրբ խաչ վանքը 1338 թվականի պատմաճարտարապետական հուշարձան է, որը վերջերս վերադարձվել է Հայ առաքելական եկեղեցու իրավազորությանը: 16-18 դարերում վանքը եղել է Ղրիմում ապրող հայերի գլխավոր կրոնական կենտրոնը: