Հայաստանի պատանեկան հավաքականը 12-րդ տեղն է զբաղեցրել Թուրքիայում տեղի ունեցած մինչև 16 տարեկանների շախմատային Օլիմպիադայում:
Վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի թիմը 1:3 հաշվով պարտվել է Բելառուսին և մրցաշարն ավարտել 11 միավորով, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում հանդես եկել Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Տիգրան Սարգսյանը, Ալբերտ Գևորգյանը և Աստղիկ Գևորգյանը: Մրցաշարի կանոնադրության համաձայն՝ թիմի աղջիկ մասնակիցը պարտադիր պետք է մասնակցեր 3 մրցախաղի: Օլիմպիադային մասնակցել է 48 թիմ:
Օլիմպիադայի հաղթղ է դարձել Ադրբեջանի թիմը (16 միավոր 18 հնարավորից), 2-րդ տեղում Ուզբեկստանի հավաքականն է 15 միավորով, իսկ 3-ում՝ Բելառուսը 14 միավորով:
2011-ից շախմատը որպես պարտադիր առարկա դասավանդվում է ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում: