AM
22 November 2019 - 09:25 AMT

Լևոն Արոնյանը կմասնակցի Tata Steel մրցաշարին

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը նոյեմբերի 22-26-ը կմասնակցի Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կայանալիք Tata Steel մրցաշարին:

Մրցաշարի առաջին տուրի պարտիաները մեկնարկում են նոյեմբերի 22-ին:

Մրցաշարի շրջանակներում կանցկացվեն արագ և կայծակնային շախմատի մրցաշարեր, հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիայի կայքը:

Tata Steel մրցաշարում Արոնյանի մրցակիցներն են լինելու Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդը, Պենտալա Հարիկրիշնան և Վիդիթ Գուջրաթին: