AM
23 Նոյեմբեր 2019 - 08:48 AMT

Շաբաթն առաջնագծում․ Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց

Նոյեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը մոտ 140 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: