20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանըկառաջադրի թեկնածությունը ՀՖՖ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:
«Կա նման բան, ես առաջադրվելու եմ ՀՖՖ նախագահի ընտրություններում: Դեռ ժամանակ կա, անպայման կներկայացնեմ ֆուտբոլի զարգացման իմ ծրագիրը»,- ասել է Խորեն Հովհաննիսյանը, հայտնում է Aysor.am-ը:
Նա նշել է, որ այս ընթացքում ֆեդերացիայից որևէ մեկի հետ չի հանդիպել, ժամանակը կգա, կհանդիպեն։ Այն հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը, Հովհաննիսյանն արձագանքել է. «Դե, ես ինչ ասեմ, ֆուտբոլային հանրությունը կորոշի»։
Նոյեմբերի 21-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց հրաժարականի մասին։Դեկտեմբերի 23-ին հրավիրվել է ժողով, որի ժամանակ ընտրվելու է ՀՖՖ նոր նախագահ և գործկոմ։