AM
5 August 2002 - 16:07 AMT

ՄԱԿ-Ը ԿՈՉ Է ԱՐԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈՂԵՐԻ ԶԱՎԹՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ՄԱԿ-ի կրոնի ազատության հարցերով հատուկ զեկուցող Ա.Ամորը պաշտոնական դիմում է հղել Իսրայելի իշխանություններին վերջերս իսրայելական բանակի կողմից Բեթղեհեմի մերձակայքում Հայկական Պատրիարքարանի հողերի զավթման կապակցությամբ: Մասնավորապես, Ամորը խնդրել է Երուսաղեմին առավել սպառիչ տեղեկություններ ներկայացնել Հայկական եկեղեցու սուրբ հողերի հետագա ճակատագրի վերաբերյալ: Դիմումում ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է արել Իսրայելին ստեղծված իրավիճակում հետեւել համապատասխան միջազգային նորմերին, ասվում է Եվրոպայի Հայկական դաշնության հաղորդագրության մեջ: