Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյույթելը հրամանագիր է ստորագրել Անդրես Ունգային Հայաստանում Էստոնիայի դեսպան նշանակելու մասին: «Baltic News Service»-ի հաղորդագրության համաձայն, Անդրես Ունգայի նստավայրը, որը Էստոնիայի արտգործնախարարությունում գլխավորում է կադրերի բաժինը, կգտնվի Տալինում: Նշենք, որ մինչ այդ Էստոնիան չի ունեցել դիվանագիտական ներկայացուցիչ Հայաստանում: