AM
17 December 2019 - 08:07 AMT

Պակիստանի նախկին նախագահը մահապատժի է դատապարտվել

Պակիստանի Հատուկ դատարանը երկրի նախկին նախագահ և ռազմական առաջնորդ Պերվեզ Մուշարաֆին մահապատժի է դատապարտել: Նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ:

Դատավճիռը կայացրել է 3 դատավորից բաղկացած դատական կոլեգիան՝ Փեշավարի Գերագույն դատարանի ղեկավար Վաքար Ահմադ Սեթխի նախագահությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը Dawn թերթի վրա հղումով:

Նախկին նախագահին ներկայացված մեղադրանքը կապված է 2007-ին Մուշարաֆի կողմից սահմանադրության գործողության կասեցման և արտակարգ դրություն հայտարարելու հետ: Գեներալ Մուշարաֆը զբաղեցրել է Պակիստանի նախագահի պաշտոնը 2001-2008թթ.: