AM
17 Դեկտեմբեր 2019 - 11:23 AMT

Հայկական ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» հավակնորնդերի կարճ ցանկում

Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը չի ընդգրկլվել «Օսկարի» հավակնորնդերի կարճ ցուցակում:

Ֆիլմը ներկայացված էր «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում: Նախկինում այդ անվակարգը կոչվում էր «Լավագույն օտարալեզու ֆիլմ»:

Այդ անվանակարգում հավակնորդների կարճ ցուցակում 10 կինոժապավեն է ընդգրկվել: Դրանք են. «Լողլողը» (ՌԴ), «Ցավ և փառք» (Իսպանիա), «Պորտաբույծները» (Հարավային Կորեա), «Թշվառները» (Ֆրանսիա), «Գունազարդ թռչունը» (Չեխիա), «Ճշմարտություն և արդարություն» (Էստոնիա), «Ատլանտիկա» (Սենեգալ), «Նրանք, ովքեր մնացին» (Հունգարիա), «Մեղրի երկիր» (Հյուսիսային Մակեդոնիա) և «Քրիստոսի մարմինը» (Լեհաստան):

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա 92-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 9-ին:

«Անահիտ» ազգային մրցանակաբաշխության ժամանակ այս ֆիլմը ճանաչվել է տարվա լավագույն կինոնկար, ինչպես նաև արժանացել մրցանակների ևս 5 անվանակարգերում՝ Լավագույն ձայնային ռեժիսոր, լավագույն նկարիչ, լավագույն սցենարիստ, լավագույն օպերատոր, լավագույն ռեժիսոր: