AM
19 December 2019 - 09:51 AMT

Շախմատիստ Կարեն Գրիգորյանն 1-ինն է Իսպանիայի միջազգային մրցաշարում

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձել է Իսպանիայում անցկացվող Torneo Magistral Internacional de Elgoibar միջազգային մրցաշարի հաղթող:

Նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչը սև խաղաքարերով հաղթել է հնդիկ Շամալի Գագարեին և, վաստակելով 6.5 միավոր, ապահովել է առաջին տեղը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Վերջին տուրից առաջ 2-5-րդ տեղերը բաժանող շախմատիստները հավաքել են 5-ական միավոր:

9-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով ուժերը կչափի իսպանացի Խուան Պասկուալ Պլազուելոյի հետ: