AM
20 December 2019 - 11:48 AMT

Թուրքական ակումբն ուզում է վարձակալել Մխիթարյանին

Թուրքական «Գալաթասարայը» իտալական «Ռոմային» առաջարկել է վարձակալել Հենրիխ Մխիթարյանին և հարձակվող Նիկոլա Կալինիչին:

Այս մասին հայտնում է Armfootball.com-ը՝ Hurriyet.com.tr-ի վրա հղումով:

Նշվում է, որ իտալական ակումբը պատասխանել է՝ երկուսին էլ մտադիր է թիմում պահել նույնիսկ վարձակալության ավարտից հետո:

Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին», իսկ Կալինիչինը` Մադրիդի «Ատլետիկոյին»:

Թիմերը բանակցում են կիսապաշտպան Սթվեն Նզոնզիի վարձակալությունը նախապես ավարտելու մասին: Ֆրանսիացին «անկարգապահ պահվածքի» պատճառով հեռացվել է թուրքական թիմի կազմից և ակումբը ցանկանում է նրան վաղաժամ վերադարձնել Հռոմ: