AM
21 Դեկտեմբեր 2019 - 09:56 AMT

Շաբաթն առաջնագծում․ Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց

Դեկտեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ կիրառելով, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ մոտ 180 անգամ՝ ՊԲ-ի առաջապահ ուժերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:

ԱՀ զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, նշված ժամանակահատվածում հստակորեն կատարել են առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության ներքո, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։