AM
24 December 2019 - 11:53 AMT

Վատիկանը մտադիր է իր Օլիմպիական կոմիտեն ձևավորել

Վատիկանը մտադիր է իր ազգային Օլիմպիական կոմիտեն ձևավորել: Դա կարող է տեղի ունենալ միջնաժամկետ հեռանկարում, այն բանից հետո, երբ գաճաճ պետությունում կլինի 5 մարզաձև, որոնք ճանաչված են միջազգային ֆեդերացիաների կողմից: Այդ մասին հայտնել է Հռոմի պապի մշակույթի գծով ներկայացուցիչը:

Նա հատուկ շեշտել է գերազանց հարաբերությունները Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ և «իրատեսական» համարել Վատիկանի ներկայության հնարավորությունը 2024-ի ամառային Օլիմպիական խաղերի բացմանը Փարիզում, գրում է Deutsche Welle-ն Inside The Games-ի վրա հղումով:

Վատիկանի թեթև ատլետիկայի ֆեդերացիան կազմավորվել է 2019-ի հունվարին:

Ըստ Վատիկանի ներկայացուցչի, «պրոֆեսիոնալ սպորտը հսկայական շուկա է» դարձել և դա հարկավոր է նկատի ունենալ: