ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանը քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացման հեռանկարները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշել է, որ ֆուտբոլի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի։
Վարչապետը խոսել է նաև ֆուտբոլի ապաքաղաքականացման անհրաժեշտության մասին: «Չի կարելի թույլ տալ, որ մեծ ծառայություն ունեցող մարզիկները դառնան ֆոն ինչ-որ խմբերի կամ անհատների ինքնագովազդի կամ քաղաքական ինչ-ինչ գործընթացների համար», – ասել է Փաշինյանը։
Փաշինյանը նաև համապատասխան տեսանյութ է հրապարակել հանդիպումից: