Թուրքիայում Ցեղասպանության գաղափարի դեմ պայքարը համակարգող խորհրդի նախագահությունը որոշել է ընդառաջել այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են հայերեն սովորել: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» թերթը, նախօրեին այդ մասին որոշում է կայացվել խորհրդի նիստում, որն ընթացել է Թուրքիայի փոխվարչապետ, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի նախագահությամբ: Նիստի արդյունքում ընդունված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է որ «հայոց լեզվի ուսուցումը կկատարվի Թուրքագիտության ինստիտուտի եւ հետազոտական ինստիտուտների բազայի վրա, որոնք գիտական աշխատանք են տանում «մտացածին» ցեղասպանության գաղափարների դեմ»: