AM
13 January 2020 - 08:37 AMT

Հալեպը նորից հրթիռակոծվել է. 3 զոհ կա

Հունվարի 12-ին ահաբեկչական խմբավորումները կրկին հրթիռակոծել են Հալեպը: Այս անգամ հարվածների տակ է հայտնվել Շիրխան, Ալ Նիլ, Սապիլ, Թրշին, Շահպաս, Ճտայտե և այլ թաղամասերի խաղաղ բնակչությունը:

Զոհվել է 3 մարդ, 3-ն էլ ծանր վիրավորվել է, հայտնում է «Արևելքը»:

Երկրի հայկական թաղամասերը չեն ռմբակոծվել և բավականին հեռու են թիրախ դարձած շրջաններից:

2019-ի դեկտեմբերին Հալեպի վերականգնված հայկական Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցում առաջին պատարագն է մատուցվել: Եկեղեցին ավերակների էին վերածել «Իսլամական պետության» գրոհայինները 2015-ի ապրիլին: