AM
2 August 2002 - 15:43 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԱՄԵՆԱՓՈՔՐԱԹԻՎ ԷԹՆԻԿ ԽՈՒՄԲՆ Է

Հունգարիայի հայկական համայնքը երկրի ամենափոքրաթիվ էթնիկ խումբն է: Հունգարական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, Հունգարիայում հայերի թիվը հատկապես ավելացել է վերջին 10 տարիներին: Վիճակագրական տվյալների համաձայն, Հունգարիայում ապրում է ընդամենը 836 հայ: Մինչդեռ, երկրի մայրաքաղաք Բուդապեշտում արդեն երկար տարիներ ի վեր գործում է Հայկական կաթոլիկ եկեղեցի: