AM
31 January 2020 - 10:57 AMT

«Վալյադոլիդի» դարպասապահը կխաղա Վանաձորի «Լոռիում»

Իսպանական «Վալյադոլիդի» դարպասապահ Դիեգո Բարիոսը տեղափոխվում է Վանաձորի «Լոռի», տեղեկացնում է Transfermarkt-ը:

25-ամյա Բարիոսը «Վալյադոլիդի» երկրորդ կազմում խաղում է 2018-ից:

Պայմանագիրը կնքվել 1 տարով: Որպես ֆուտբոլիստի տրանսֆերային արժեք նշված է 100,000 եվրո:

Ավելի վաղ Բարիոսը խաղացել է «Լեգանեսում»: