Փետրվարի 3-ին՝ ժամը 07:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, թեթև հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000-ին ծնված Արթուր Տիգրանի Դալաքյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար քննություն է տարվում, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հունվարի 28-ին պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Նվեր Ավետիսյանը:
Հունվարի 24-ին ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ Հենրի-Հայկ Զաքարեանը և Արմեն Մեսրոպյանը: Զաքարեանի վիճակը ծանր էր, նա վիրահատվել էր:






