Իռլանդիայի ոստիկանությունը կարծում է, որ երկրում ռուս հետախույզները փորձում են օվկիանոսում գտնել Եվրոպան Ամերիկային միացնող մանրաթելա-օպտիկական մալուխների ճշգրիտ տեղը, հայտնում է The Times-ը:
Մանրաթելա-օպտիկական հաղորդման գիծը նախատեսված է օպտիկական տիրույթում ինֆորմացիան հաղորդելու համար։
Ռուս հետախույզներն աշխատում են գտնել մալուխների «թույլ տեղերը», որպեսզի հետագայում այն վնասելու հնարավորություն ունենան:
Իռլանդիայի ափերին գտնվող մալուխներով Եվրոպայի, Ամերիկայի և Մեծ Բրիտանիայի միջև միջմայրցամաքային հաղորդակցություն է ստեղծվում՝ հնարավորություն տալով նաև ֆինանսական գործողություններ իրականացնել:
2019-ի ամռանը գերմանական Spiegel ամսագիրը գրել էր ռուսական կողմի՝ օվկիանոսային մալուխների հանդեպ ունեցած հետաքրքրության մասին: