AM
22 Փետրվար 2020 - 09:56 AMT

Հակառակորդը մի շաբաթում հրադադարը խախտել է 190 անգամ

Փետրվարի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 190 անգամ:

Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնում են` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:

Փետրվարի 9-ից 15-ի ընթաքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր մոտ 120 անգամ՝ արձակելով 1100 կրակոց: