Հայկական ծագում ունեցող թեթևատլետ Էլիսոն Հալվերսոնն ԱՄՆ-ից այսուհետ կներկայացնի Հայաստանը։ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել։ Այդ մասին Հալվերսոնը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ես պաշտոնապես ՀՀ քաղաքացի եմ։ Սա հպարտանալու արժանի իմ ամենամեծ նվաճումներից է։ Ավելի քան 100 տարի առաջ իմ նախնիները ծանր ժամանակներ են ապրել այս հողում․․․ Նրանցից շատերը զրկվել են կյանքից, բայց պապիկիս հաջողվել է խուսափել Հայոց ցեղասպանությունից և հասնել Էլիս կաղին։ Առանց իմ նախնիների զոհաբերությունների և արիության, ես այսօր այստեղ չէի լինի։ Ես սիրահարվեցի այս զարմանալի, գեղեցիկ և ուժեղ երկրին»,- գրել է Հալվերսոնը։
Հալվերսոնի մայրը հայուհի է։ նա դեռ 2019-ի սեպտեմբերին էր Գլենդելում ՀՀ դեսպանատանը Հայաստանի քաղաքացիություն ստանալու փաստաթղթեր ներկայացրել: