Կորոնավիրուսի դեմ պայքարում Հրվ. Կորեան փոխել է օրենսդրությունը և խստացրել կարանտինը խախտելու դեպքում պատիժը՝ վիրուսի դեմ առավել արդյունավետ պայքարելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հոսպիտալացման կամ կարանտինի կանոնները խախտելու դեպքում սահմանված 3 մլն վոն ($2400) տուգանքը կխստացվի, կգործի մինչև մեկ տարվա ազատազրկում և տուգանք մինչև 10 մլն վոն ($8200) :
Հրվ. Կորեայում կավելանա նաև կարանտինի ծառայությունում աշխատողների թիվը, կստեղծվեն համապատասխան ստորաբաժանումներ քաղաքներում և շրջաններում: Դեղատներում և հիվանդանոցներում արդեն պարտավոր են ստուգել՝ եղել է արդյոք պացիենտն արտերկրում:
Ավելի վաղ Հրվ. Կորեան համաճարակային վտանգը երկրում երրորդ «նարնջագույն» աստիճանից բարձրացրել էր չորրորդ՝ «կարմիր» աստիճանի: Ըստ տվյալների՝ այդ երկրում կորոնավիրուսով արդեն մոտ 1146 մարդ է վարակվել, նրանցից 12-ը մահացել է: