AM
29 Փետրվար 2020 - 10:14 AMT

Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները. Որոշման պատճառը հայտնի չէ

Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան չվերթները: Aliq.ge-ի փոխանցմամբ՝փետրվարի 29-ին` երեկոյան 18:50-ին, Թբիլիսիից Երևան չվերթ պետք է կատարեին ինչպես Georgian Airways-ը, այնպես էլ Armenia Aircompany-ն, սակայն չվերթները չեղարկված են, իսկ որոշման պատճառը հայտնի չէ:

Վրաստանում արդեն կորոնավիրուսի վարակի 2 դեպք կա: Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր չէ փակել հայ-վրացական սահմանը: