AM
29 Փետրվար 2020 - 11:55 AMT

Շաբաթն առաջնագծում․ Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց

Փետրվարի 23-29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը մոտ 155 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում իրականացնել առջև դրված մարտական խնդիրը: