AM
2 March 2020 - 07:07 AMT

Մխիթարյանն օգնել է «Ռոմային» հաղթել «Կալյարիին»

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել Իտալիայի ֆուտբոլի առաջնության Ա Սերիայի 26-րդ տուրում «Կալյարիի» հետ հանդիպմանը:

Մարզիկը նաև գոլային փոխանցում է կատարել, որից հետո Կալինիչը դուբլ է ձևակերպել։ «Ռոման» հաղթել է 4:3 հաշվով, հայտնում է Reuters-ը:

Արդյունքում «Ռոման» 45 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Կալյարին» նահանջել է 11-րդ տեղը:

Ավելի վաղ Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ասել էր, որ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստն է, որին երբևէ մարզել է:

«Եղել են Վիլիանը, Դուգլաս Կոստան, Ֆերնանադինյոն, բայց Հենրիխը յուրահատուկ է, նա խելացի է, երբ դուրս է գալիս բաց տարածք, նրան անհնար է կանգնեցնել»,- ասել էր մարզիչը: