Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը hայտարարել է Սիրիայի կառավարական ուժերի դեմ ուղղված թուրքական զիզնուժի նոր ռազմական գործողության՝ «Գարնանային վահանի» մեկնարկի մասին:
Հայտարարությունը հաջորդել է փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի զգալի կորուստներին: Ըստ Աքարի՝ փետրվարի 27-ից սկսած թուրքական զինուժը հաջող ընթացքով շարունակում է իր ռազմագործողությունը, տեղեկացնում է Ermenihaber-ը:
Նախարարը նշել է, որ թուրքական զորքն արդեն ոչնչացրել է Ասադի ուժերին պատկանող 1 անօդաչու թռչող սարք, 8 ուղղաթիռ, 103 տանկ, 72 հաուբից, 3 ՀՕՊ համակարգ: Պնդում է արվում, որ Սիրիայի կառավարական բանակն արդեն 2212 զոհ ունի:
Աքարը շեշտել է, որ այս ռազմագործողությունն ուղղված չէ Ռուսատանի դեմ: Անկարան ռուսներից ակնկալում է, որ նրանք դադարեցնել տան սիրիական բանակի հարձակումները և իրենց ազդեցությունն օգտագործեն Սոչիի համաձայնագրով նախատեսված սահմանները պահպանելու համար:
«Մեր միակ նպատակը զանգվածային սպանությունները, ծայրահեղականությունը և միգրացիան դադարեցնելն է»,- պարզաբանել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսական զորքերը չեն կարող երաշխավորել Թուրքիայի ինքնաթիռների թռիչքների անվտանգությունը Սիրիայի երկնքում, հայտարարել է Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Օլեգ Ժուռավլյովը:
Փետրվարի 27-ին Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական ուժերի ավիահարվածների հետևանքով սպանվել էր 33 թուրք զինծառայող: