AM
3 March 2020 - 09:14 AMT

ԵՄ զբոսաշրջությունը հունվարին 1 մլրդ եվրո է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Եվրամիության երկրների զբոսաշրջային ոլորտը հունվարին աշխարհում COVID-2019 կորոնավիրուսի տարածման պատճառով 1 մլրդ եվրո է կորցրել, հայտարարել է ներքին շուկայի գծով եվրահանձնակատար Թյերի Բրետոնը:

«Հունվարից եվրոպական զբոսաշրջային հատվածում 2 մլն զբոսաշրջիկով պակաս է եղել, իսկ նշանակում է, որ կորուստը կազմում է 1 մլրդ եվրո մեկ ամսում»,- ասել է նա, գրում է «Իզվեստինա»:

Բրետոնն ընդգծել է, որ դա կապված է նաև Եվրոպայում չինացի զբոսաշրջիկների բացակայության հետ, արդեն մոտ 2 ամիս: Բացի այդ, ըստ եվրահանձնակատարի՝ Իտալիայի իշխանությունները, որտեղ կորոնավիրուսի բռնկումն ամենամեծն է Եվրոպայում, արդեն մոտ 3 մլրդ եվրո են հատկացրել համաճարակից տուժած հյուսիսային շրջաններին:

Ըստ SCMP տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 90,800 է:Հիվանդության դեպքերի առավելագույն քանակը գրանցվել է Չինաստանում, որին հաջորդում են Հարավային Կորեան (4335), Իտալիան (2036) և Իրանը (1501): Ընդհանուր առմամբ, ինչպես հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, կորոնավիրուսը տարածվել է 64 երկրում: