AM
4 March 2020 - 07:57 AMT

Հայաստանի հավաքականի խաղացանկը ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայում հայտնի է

Մարտի 3-ին նիդերլանդական Ամստերդամում ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի խմբային փուլի վիճակահանությունն էր: Հայաստանի ազգային հավաքականը, որը ընդգրկված էր C լիգայում, 2-րդ խմբում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի, Վրաստանի և Էստոնիայի ազգային ընտրանիների հետ:

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ՈւԵՖԱ-ն արդեն հաստատել է խմբային փուլի խաղացանկը:

Առաջին հանդիպումը կլինի Հյուսիսային Մակեդոնիայի հետ և կկայանա սեպտեմբերի 5-ին՝ 17:00-ին:

Դրան հաջորդող խաղերը կկայանան հետևյալ ժամանակացույցով.

Տուր 2. Հայաստան – Էստոնիա, սեպտեմբերի 8՝ ժ. 20:00,

Տուր 3. Հայաստան – Վրաստան, հոկտեմբերի 8՝ ժ. 20:00,

Տուր 4. Էստոնիա – Հայաստան, հոկտեմբերի 11՝ ժ. 20:00,

Տուր 5. Վրաստան – Հայաստան, նոյեմբերի 13՝ ժ. 21:00,

Տուր 6. Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա, նոյեմբերի 16՝ ժ. 21:00: