AM
4 March 2020 - 10:38 AMT

Amnesty Int. Իրանում 23 երեխա է սպանվել հակակառավարական ցույցերի ժամանակ

Իրանում 2019-ի նոյեմբերին հակակառավարական ցույցերի ժամանակ սպանվել է 12-17 տարեկան 23 երեխա, նրանցից 22-ը տղա էին, մեկը՝ աղջիկ, հայտնում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

23 երեխան մահացել են հիմնականում կրակոցների հետևանքով:

2019-ի նոյեմբերի 15-ից ամբողջ Իրանում բողոքի ցույցեր էին բենզինի գնի անկնկալ թանկացման պատճառով: Խոսվում էր երկրում մոտ 304 զոհի մասին

Կազմակերպությունն իր զեկույցում հայտարարել է, որ փաստեր ունի այն մասին, որ սպանված 23 երեխայից 22-ը մահացել են ուժայինների կրակից:

Ըստ իրավապաշտպանների՝ երկրում պետք է ազատ և անաչառ հետաքննություն տարվի երեխաների մահվան դեպքով:

Կազմակերպությունը սպանված երեխաների անուններն ուղարկել է նաև Իրանի ներքին գործերին նախարարին, սակայն դեռ արձագանք չի ստացել:

Մահվան դեպքերը գրանցվել են երկրի 13 քաղաքում՝ նոյեմբերի 16-ին և 17-ին: