Վրաստանում կորոնավիրուսով վարակման 4-րդ դեպքն է գրանցվել, հայտարարել է այդ երկրի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Վարակվածը Վրաստանի 44-ամյա քաղաքացի է, որը վերադարձել է Իտալիայից, գրում է Sputnik Գրուզիան:
«Նա ժամանել է Իտալիայից մարտի 1-ին և ոչ մի ախտանշան չի ունեցել: Ավելի ուշ ջերմությունը բարձրացել է և նա ինքն է դիմել ինֆեկցիոն հիվանդանոց»,- ասել է Գամկրելիձեն:
Մինչ այդ Վրաստանում կորոնավիրուսն ախտորոշվել էր 3 անձի մոտ՝ Իրանից եկած 2 տղամարդու և Իտալիայից ժամանած երիտասարդ կնոջ: