AM
6 March 2020 - 10:20 AMT

Ալիևը «վրդովվել է»՝ պատմական քարտեզներում հայտնաբերելով Ուրարտուն և Սիսիանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` մարտի 4-ին մասնակցելով Թովուզի շրջանում պատմաերկրագիտական թանգարանի բացմանը և ծանոթանալով ներկայացված պատմական քարտեզներին, «վրդովվել է»՝ այնտեղ հայտնաբերելով Սիսիանն ու Ուրարտուն, գրում է Vesti.az-ը:

«Սա ո՞ր դարի քարտեզ է: Որտեղի՞ց եք վերցրել այս քարտեզը: Ադրբեջանի ներկայիս տարածքի վրա Մինգեչյավիրից բացի ոչ մի պատմական անվանում գրված չկա: Գրված է, օրինակ, Սիսիան: Այն ժամանակ Սիսիան չի եղել, հետո ինչ-որ մեկն այն հորինել է… Այս քարտեզից ոչինչ հնարավոր չէ հասկանալ: Այստեղ Կովկասյան Ալբանիան (Աղվանք) էլ նշված չէ: Իսկ տեսեք, թե ինչ տառերով է գրված Ուրարտու»,- ասել է Ալիևը՝ դիմելով շրջանի գործկոմի ղեկավար Մամեդ Մամեդովին:

Աղվանքը, Բուն Աղվանքը կամ Կովկասյան Ալբանիան (չշփոթել Արևելից կողմանք Հայոցի հետ), հնագույն երկիր էր Կուր գետի և Կովկասյան լեռների միջև։ Մեծ Հայքին սահմանակցում էր Կուր գետով։