AM
6 Մարտ 2020 - 11:28 AMT

Բեթղեհեմում Սուրբծննդյան տաճարը փակ է կորոնավիրուսի պատճառով

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Բեթղեհեմում կփակվի Սուրբծննդյան տաճարը, հայտնել են Պաղեստինի առողջապահության նախարարությունից:

Պաղեստինում դեռևս կորոնավիրուսի դեպք գրանցված չէ:

Որոշումը կայացվել է Մերձավոր Արևելքում կորոնավիրուսի տարածման պատճառով, փոխանցում է ՌԲԿ-ն: Տեղական իշխանությունները կոչ են արել քաղաքում և հարակից բնակավայրերում չեղարկել բոլոր զանգվածային միջոցառումները:

Փակ են ուսումնական հաստատությունները և կրոնական շինությունները: Արտակարգ միջոցառումները կտևեն 14 օր:

Սուրբծննդյան տաճարն աշխարհի ամենահին եկեղեցիներից է, կառուցվել է 330-ականներին, ըստ ավանդության՝ այն կառուցված է Հիսուս Քրիստոսի ծննդյան վայրում: