AM
7 March 2020 - 09:02 AMT

Քաբուլում ահաբեկչության հետևանքով 32 մարդ է զոհվել

Քաբուլում երկրի վարչապետ Աբդուլլահ Աբդուլի մասնակցությամբ հիշատակի արարողության ժամանակ հարձակման հետևանքով 32 մարդ է զոհվել, 81-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնել է TOLO News հեռուստաալիքը` ՆԳՆ հատուկ ներկայացուցիչ Նասրատ Ռահիմիի վրա հղումով։

Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր հարձակման 29 զոհի և 61 վիրավորի մասին մոջահեդների առաջնորդ Աբդուլլահ Ալի Մազարիի մահվան տարելիցի կապակցությամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Կարկոցները հնչել են Աֆղանստանի նախկին փոխնախագահ Քարիմ Հալիլի ելույթի ժամանակ։ Նա չի տուժել և անհապաղ հեռացել է դեպքի վայրից։ Ինչպես հայտնել է TOLO News-ը` ծայրահեղական «Թալիբան» շարժման ներկայացուցչին հղումով, ահաբեկչական կազմակերպությունը ժխտում է իր մասնակցությունը կրակոցներին։