AM
9 Մարտ 2020 - 10:06 AMT

ՊԲ զորամասերից ևս մեկն անցել է սննդով ապահովման նոր տարբերակի

Պաշտպանության բանակում շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: Հերթական ճաշարանի բացման արարողությանը մասնակցել և մատուցվող սննդատեսակներին ծանոթացել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:

Ինչպես պարենային ապահովման նոր տարբերակին անցած մյուս բոլոր զորամասերում, այստեղ ևս, անձնակազմի արձագանքը դրական էր:

Միավորման հրամանատար, գնդապետ Կարեն Շաքարյանի համոզմամբ՝ քաղաքացիական կազմակերպության կողմից սննդի ապահովման գործընթացի իրականացումը հրամկազմի համար խնայում է ոչ միայն հսկայական մարդկային և նյութական միջոցներ, այլև ապահովում է հավելյալ ազատ ժամանակ: Դա հնարավորություն է տալիս մարտական պատրաստության ու պատրաստականության համալիր գործընթացներին հատկացնել ավելի մեծ ուշադրություն:

Միավորման ենթակա մյուս զորամասերում ևս ընթացքի մեջ են պարենային ապահովման նոր տարբերակի անցման աշխատանքները, որոնք ավարտին կհասնեն սահմանված ժամկետներում:

Սննդի մատակարարման պիլոտային ծրագրի ներդրման գործընթացում 2019-ին ներգրավվել է մասնավոր 4 կազմակերպություն, որոնց թիվը 2020-ին շարունակելու է ավելանալ: Ծրագրի վերաբերյալ զինծառայողների շրջանում արձագանքը դրական է: