Վրացական Georgian Airways ավիաընկերությունը Վրաստանի 200 քաղաքացու կտարհանի Հռոմից՝ նրանք մնացել են Իտալիայում կորոնավիրուսի տարածման պատճառով երկու երկրի միջև ավիահաղորդակցության դադարեցման հետևանքով, հայտարարել է ավիաընկերության ղեկավար Ռոման Բոկերիան:
Նա հայտնել է, որ մարտի 10-ին երկու չվերթ կիրականացվի, տեղեկացնում է «Sputnik Գրուզիան»:
Boing-737 և Embraer-195 ինքնաթիռներն արդեն մեկնել են Հռոմ, և Թբիլիսի կվերադառնան մարտի 10-ի երեկոյան: Բոլոր ժամանողները կենթարկվեն կարանտինի:
Մարտի 10-ի տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով հիվանդության 15 դեպք է գրանցվել: Վրաստանի առողջապահության ոլորտի պատասխանատուները չեն բացառում, որ վարակվածների թիվը կարող է աճել: