Կանադայի Քվեբեկ նահանգի իշխանությունները COVID-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով որոշել են հետաձգել գեղասահքի աշխարհի առաջնությունը:
Այն պետք է կայանար մարտի 18-22-ին՝ Մոնրեալում, գրում է BBC-ն:
Չմշկավազորդների միջազգային միությունը (ISU) արդեն հայտարարել է, որ կդիտարկի աշխարհի առաջնությունը 2020-ի ընթացքում, բայց հոկտեմբերից ոչ շուտ անցկացնելու հնարավորությունը: Այժմ Քվեբեկում կորոնավիրուսով վարակման գրանցված 7 դեպք կա, դրանցից մեկը՝ Մոնրեալում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարելի է որպես պանդեմիա բնութագրել։ Վերջին անգամ պանդեմիա հայտարարվել էր 2009-2010 թթ.՝ խոզի գրիպի ժամանակ։