ՌԴ-ն և Թուրքիան Իդլիբի շուրջ բանակցություններում համաձայնության են հասել հարցերի մեծ մասով, հայտարարել է Թուրքիայի պաշտոպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Մեր զինվորականները կմնան Իդլիբում, նրանց դուրսբերման մասին խոսք չկա»,- ասել է թուրք նախարարը NTV հեռուստաալիքին, գրում է ՌԻԱ Նովոստին:
Մարտի 5-ին Մոսկվայում կայացել են բանակցություններ ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Հանդիպման արդյունքում համատեղ փաստաթուղթ ընդունվեց, որտեղ հավատարմություն էր հայտնվում Աստանայի ձևաչափին, հայտարարվում էր հրադադարի հաստատման, ինչպես նաև Մ4 մայրուղու համատեղ պարեկության մասին, որն այլժմ գրոհայինների հսկողության տակ է:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը hայտարարել է Սիրիայի կառավարական ուժերի դեմ ուղղված թուրքական զինուժի նոր ռազմական գործողության՝ «Գարնանային վահանի» մեկնարկի մասին: Հայտարարությունը հաջորդել է փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի զգալի կորուստներին՝ Սիրիայի կառավարական ուժերի ավիահարվածների հետևանքով սպանվել էր 33 թուրք զինծառայող: Աքարը շեշտել էր, որ այս ռազմական գործողությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: