AM
31 July 2002 - 16:54 AMT

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԵՐԿԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՐՏՈՆՅԱԼ ՌԵԺԻՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԻՐԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Անցյալ շաբաթվա վերջում ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տվեց առեւտրի մասին օրինագծին, որտեղ խոսք է գնում այսպես կոչված Արտոնությունների ընդհանուր համակարգի մասին, որի համաձայն հայկական արտադրության ոսկերչական իրերին տրամադրվում է Ամերիկա ներմուծվելու իրավունք առանց մաքսային տուրքերի: Արտոնյալ ռեժիմի պահպանումը մինչեւ 2006 թվական կհեշտացնի հայկական արտադրանքի արտահանումը օվկիանոսից այն կողմ եւ կնպաստի Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրի ծավալի ավելացմանը: Նշենք, որ այն երկրների ցուցակում, որոնց վրա տարածվում է Արտոնությունների ընդհանուր համակարգը, Հայաստանը առաջին անգամ ընդգրկվել է 1994 թվականին, իսկ 2001 թվականին այդ համակարգի գործունեությունը սառեցվել էր: