Սույն թվի սեպտեմբերին Մոսկվայում կկայանա հայ-կորեական բիզնես-սիմպոզիում: Այդ մասին «Դե-ֆակտո» գործակալությանն է հայտնել Հայկական զարգացման գործակալության փոխտնօրեն Մուշեղ Սարգսյանը: Համաժողովը նվիրված կլինի հայ-կորեական առեւտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: