Հայկական արտադրության ապրանքները կներկայացվեն նոյեմբերի 3-10 Հավանայում կայանալիք Միջազգային արդյունաբերական տոնավաճառին: Այդ մասին «Դե-ֆակտո» գործակալությանն է հայտնել Հայկական զարգացման գործակալության փոխտնօրեն Մուշեղ Սարգսյանը: Նախնական տվյալների համաձայն, տոնավաճառին կմասնակցի աշխարհի 160 երկիր: Ցուցահանդես-վաճառքը կայցելեն ավելի քան 120 հազար մարդ: Ինչպես նշել է Սարգսյանը, Կուբայի շուկան բավականին ծավալուն եւ հեռանկարային է, եւ շատ հավանական է, որ այն կօգնի իրացնել հայկական ձեռնարկությունների արտահանման ներուժը: Նրա խոսքերով, ներկայումս բանակցություններ են տարվում Համաշխարհային բանկի հետ Հավանայի տոնվաճառին մասնակցելու համար Հայաստանի արտադրողներին ֆինանսապես աջակցելու վերաբերյալ: