Ֆրանսիան կորոնավիրուսի տարածման պատճառով դուրս է բերում զորքերն Իրաքից, հայտարարել է ֆրանսիական գլխավոր շտաբը, գրում է ՌԻԱ Նովոստին Figaro-ի վրա հղումով։
«Իրաքի կառավարության հետ գործակցելով՝ ԻՊ դեմ պայքարի կոալիցիան որոշել է ժամանակավորապես կասեցնել Իրաքի անվտանգության ուժերի ուսուցմանն ուղղված գործունեությունը՝ հաշվի առնելով ճգնաժամն առողջապահության ոլորտում»,- ասվում է Ֆրանսիայի զորքերի գլխավոր շտաբի հրամանատարության կոմյունիկեում։
Մարտի 26-ին Իրաքից Ֆրանսիայի զորակազմի դուրսբերման մասին հայտնել է Իրաքի ռազմական հրամանատարությունը։ Գործընթացը մեկնարկել է մարտի 26-ին։
Կորոնավիրուսով վարակվածների հաշվարկով զբաղվող միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով, աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը մարտի 26-ի դրությամբ գերազանցել է 473,000-ը։ Մահացել է ավելի քան 21,000 մարդ, ապաքինվել՝ մոտ 115,000-ը։