AM
27 March 2020 - 08:50 AMT

Ադրբեջանում զորակոչը կարող է երկարաձգվել

Ադրբեջանում զորակոչի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մայիսի 31-ը, գրում է Trend-ը։

Առաջարկվել է փոփոխություն կատարել «2020-ի ապրիլի 1-30-ն Ադրբեջանի քաղաքացիներին իսկական զինվորական ծառայության զորակոչելու մասին» օրինագծում։

Փոփոխությունը կներկայացվի Միլի մեջլիսի մարտի 30-ի ընդլայնված նիստի քննարկմանը։

Ադրբեջանում մարտի 26-ի դրությամբ կորոնավիրուսով 122 հիվանդ է գրանցվել, մահացել՝ 3-ը։ Այդ մասին հայտնել է երկրի օպերատիվ շտաբը։ Ապաքինվել է 15 մարդ։