AM
31 Մարտ 2020 - 08:47 AMT

ՀՕՄ-ն էլեկտրոնային ջերմաչափեր և այլ պարագաներ է ուղարկել Արցախ

Հայկական խոշորագույն կանանց բարեսիրական կազմակերպությունը՝ Հայ օգնության միությունը, առողջապահական պարագաներ, այդ թվում՝ մեծ քանկությամբ էլեկտրոնային ջերմաչափեր է ուղարկել Արցախ` Արցախի առողջապահության նախարարության օժանդակության կոչին արձագանգելով։

Բժշկակական ապրանքների խմբաքանակներից մեկն ուղարկվել է Կանադայինց։ Առանձին ևս մեկ բաժին Արցախ է հասնելու արդեն Չինաստանից, գրում է «Երկիր Մեդիան»։

ՀՕՄ-ը Հայաստանի առողջապահության նախարարության հետ դեռ մարտի սկզբին էր պայմանավորվել սարքավորումների հարցում:

«Մինչև հիմա Արցախում կորոնավիրուսի դեպքեր չեն արձանագրվել, սակայն այս օժանդակությունը նախազգուշական քայլ է Արցախում վարակը կասեցնելու համար։ Հակառակ բոլոր խոչնդոտներին, Սփյուռքի միասնական ուժերով մեր հայրենիքում պետք է պայքարենք համավարակի դեմ»,- ասվում ՝է Միության հաղորդագրությունում։

Մարտի 21-ին Դաշնակցության Բյուրոն կոչ էր արել կուսակցական կառույցներին և ուղեկից միություններին բոլոր ջանքերը գործադրել համավարակի դեմ պայքարի համար։