Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 11.00-ի դրությամբ Արցախում ԱԺ ու նախագահի ընտրություններին մասնակցել է 26,037 ընտրող՝ ընդհանուր թվի 24,9%-ը:
Արցախում ընտրական տեղամասերը 8-ն են, մեկ տեղամաս կա Երևանում: Մայրաքաղաքում ժամը 11-ի դրությամբ գրանցված 776 ընտրողնից ընտրությանը մասնակցել է 94 հոգի:
Մարտի 31-ին Արցախում մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Նախագահի պաշտոնի համար պայքարելու է 14 թեկնածու: Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 12 կուսակցություն և կուսակցությունների դաշինք: Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Արցախում ընտրության իրավունք ունի 103,506 քաղաքացի:
Ընթերցեք նաև. Արցախում նախագահ ու ԱԺ են ընտրում






