AM
30 July 2002 - 18:43 AMT

ԱՄԵՐԻԿԱՅԻ ԳԼԵՆԴԵԼ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է «MADE IN ARMENIA. EXPO-2002» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Ամերիկյան Գլենդել քաղաքում սեպտեմբերի 27-29-ը կանցկացվի «Made in Armenia. EXPO-2002» խորագրով հայկական արտադրության ապրանքների ցուցահանդես: Այդ մասին «Դե-Ֆակտո» գործակալությանը տեղեկացրել է Հայկական զարգացման գործակալության փոխտնօրեն Մուշեղ Սարգսյանը: Նրա խոսքերով` Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ի գործընկերներին ներկայացնել հնարավորինս շատ հայկական ձեռնարկություններ` առանց արտադրատեսակի սահմանափակման: Ինչպես նշել է Սարգսյանը, ամերիկյան շուկան բավականին հեռանկարային է հայկական արտադրողների համար: Այդ մասին է նշում այն փաստը, որ անցյալ տարի Գլենդելի ցուցահանդեսում ներկայացված էր Հայաստանի ընդամենը 25 ձեռնարկություն, մինչ դեռ այս տարի ցուցահանդեսին մասնակցելու հայտեր են ներկայացրել մոտ 70 ձեռնարկություններ ինչպես Երեւանից, այնպես էլ Հայաստանի այլ մարզերից: