Ադրբեջանում կորոնավիրուսը տարածվում է երկրաչափական պրոգրեսիայով, հայտարարել է Կառավարության մամուլի քարտուղար Իբրահմ Մամեդովը:
«Քանի դեռ այդ միտումը կա, նշանակում է, որ բացասական ուղղվածությամբ ենք շարժվում։ Դա այնքան կտևի, մինչև չտեսնենք, որ վարակը հասել է գագաթնակետին և վարակվածության աճ չի գրանցվում, կամ, գոնե, կայուն է մնում»,- ասել է նա, գրում է Haqqin.az-ը։
Նա հավելել է նաև, որ եթե բոլորը հետևեն կանոններին, հիվանդացության նվազում կգրանցվի։
«Հուսով ենք, որ մինչև կարանտինային ռեժիմի ավարտը՝ ապրիլի 20-ը, բեկումնային շրջադարձ կլինի, որից հետո սահմանափակումները կարող են մեղմացվել»,- ասել է նա։
Ապրիլի 3-ի դրությամբ Ադրբեջանում վարակվածների թիվը հասել է 443-ի՝ մեկ օրում ավելանալով 43-ով։ Այդ մասին տեղեկացրել է կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբը։ 5 մարդ մահացել է, 32-ը՝ ապաքինվել։